Արմեն Գրիգորյանը կգործուղվի Բահրեյն և Բելգիա

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն 2025» համաժողովին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Գրիգորյանին հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը Բահրեյն գործուղելու մասին։

Համաժողովը կազմակերպում է Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  նոյեմբերի 2-3-ը կգործուղվի Բելգիա (Բրյուսել), որտեղ կմասնակցի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին նվիրված համաժողովին։

«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված համաժողովի կազմակերպիչը «Ռասմուսեն Գլոբալ Քընսալթինգ ApS» ընկերությունն է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ