Պուտինը և Ալիևը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր | 1lurer.am

1lurer.am  Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Երկրների ղեկավարները քննարկել են օրակարգի արդիական հարցերը՝ շարունակելով Դուշանբեում կայացած հանդիպման թեման: Պուտինն ու Ալիևը հաստատել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, էներգետիկայի և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ հանձնառությունը:

Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի որոշ ասպեկտների:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն