Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է ընտրվել Կամո Սարգսյանը

ՀՀ կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել էր Կամո Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 65-ը: Քվեատուփում առկա է եղել 65 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Կամո Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ