01000000-c0a8-0242-abb7-08dc3cec6f7b_w650_r1

Էրդողանը բանակցություններ է վարել Քաթարից և Օմանից Eurofighter Typhoon կործանիչներ ձեռք բերելու ծրագրի շուրջ | azatutyun.am

azatutyun.am  Պարսից ծոց տարածաշրջանային շրջագայության ընթացքում Թուրքիայի նախագահը բանակցություններ է վարել Քաթարից և Օմանից Eurofighter Typhoon կործանիչներ ձեռք բերելու ծրագրի շուրջ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ քննարկումները լավ են ընթանում։

«Մենք ցանկանում ենք արագ ավարտել այս քննարկումները և, Աստծո կամքով, մեր ռազմաօդային ուժերը շատ ավելի ուժեղ դարձնել։ Այս ինքնաթիռներով մեր ռազմաօդային ուժերը շատ ավելի ուժեղ կդառնան», – ասել է Էրդողանը՝ համաձայն իր գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության։

«Ռոյթերս»-ը երեկ՝ հոկտեմբերի 23-ին էր հաղորդել, որ Անկարան իր եվրոպացի դաշնակիցներին և Միացյալ Նահանգներին առաջարկել է արագ զարգացած կործանիչներ ձեռք բերելու տարբերակները՝ 40 Eurofighter Typhoon-ը, ինչպես նաև ամերիկյան F-16 և F-35 կործանիչները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն