Հայաստանը և Իրանը բանակցում են պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր կնքելու շուրջ. ՊԵԿ նախագահ | armenpress.am

armenpress.am Հայաստանի և Իրանի միջև պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Հայաստանի և Իրանի միջև պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում բանակցությունները շուտով կավարտվեն»,- ասաց Հակոբյանը։

ՊԵԿ նախագահը ներկայացրեց նաև Վրաստանի հետ համագործակցության վերաբերյալ մանրամասներ։

«Վրաստանի հետ համատեղ կետի հարց ենք քննարկում և աշխատանքային խումբ է ձևավորվել՝ Գոգավան-Գուգուտի հատվածում համատեղ ծառայություն մատուցելու ուղղությամբ»,- նշեց Հակոբյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էլ մեծ թափով վերսկսվել է գործակցությունը կարողությունների զարգացման, մաքսային համակարգի սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև առանձին խելացի մոնիթորինգային համակարգերի ներդրման ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ