factor.am Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Օվրուչ քաղաքում տղամարդը պայթուցիկ սարք է պայթեցրել երկաթուղային կայարանում անձը հաստատող փաստաթղթի ստուգման ժամանակ, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 12-ը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։
ՌԲԿ Ուկրաինայի աղբյուրի համաձայն՝ նռնակ է պայթեցվել, գրում է Current time-ը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները ստուգել են ուղևորների փաստաթղթերը, երբ մի տղամարդ նռնակ է հանել։
Պայթյունի հետևանքով զոհվել է հարձակումն իրականացրած Խարկովի 23-ամյա բնակիչը, ինչպես նաև Կորոստենի շրջանից երեք կին՝ 29, 58 և 82 տարեկան: Զոհերի թվում սահմանապահ ծառայության աշխատակցուհի կա, որը հարցեր է տվել երիտասարդին:
Պետական սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Անդրեյ Դեմչենկոն հայտնել է, որ վիրավորների թվում կան երկու զինծառայողներ։