Սայաթ-Նովայի և Հանրապետության փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20։55-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի և Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական հրշեջ-փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Opel և Nissan մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն