ԻՔՄ-ն գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի առնչությամբ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ այն տարածվող տեսանյութերի վերաբերյալ, որոնք ենթադրաբար վերաբերում են Արշակ սրբազանին։

«Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական կյանքի գաղտնիք հանդիսացող տեսագրություններ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։

Ընտանեկան ու անձնական կյանքի գաղտնիությունը ամրագրված է Սահմանադրությամբ և յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է։ Հուսով ենք, որ այս ապօրինության հեղինակները կբացահայտվեն և կկրեն արժանի պատիժ», – նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել են գաղտնի նկարահանված տեսանյութեր, որոնք առնչվում են ենթադրաբար Արշակ սրբազանին։

Նշենք, որ ավելի վաղ ՄԻՊ-ը ևս հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ