Եվրահանձնաժողովը խախտումներ է հայտնաբերել TikTok-ի, Facebook-ի և Instagram-ի մոտ | factor.am

factor.am

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ սոցիալական հարթակները՝ TikTok-ը, Facebook-ը և Instagram-ը, խախտում են թափանցիկության պարտավորությունները, որոնց իրագործումը սահմանված է ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքով (Digital Services Act, DSA), փոխանցում է DW-ն։

Կարգավորողի նախնական գնահատմամբ՝ հարթակները բարդացնում են հետազոտողների մուտքը տվյալներին և չեն ապահովում բողոքների ու ծանուցումների համար արդյունավետ մեխանիզմներ։

ԵԽ տվյալներով՝ բոլոր երեք հարթակներն ստեղծում են խոչընդոտներ, որոնք հաճախ հանգեցնում են «թերի կամ ոչ վստահելի տվյալների հավաքագրման» և բարդացնում են գիտական հետազոտությունները՝ այդ թվում պարզելու համար՝ արդյո՞ք անչափահասները ենթարկվում են ապօրինի կամ վնասակար բովանդակության ազդեցությանը։ Հանձնաժողովը շեշտել է, որ հարթակների բաց տվյալների հասանելիությունը DSA-ի տրամաբանության հիմնական տարրերից է, քանի որ այն թույլ է տալիս ավելի լավ հասկանալ խոշոր օնլայն հարթակների գործունեության հետևանքները հասարակության համար։

Բացի այդ, Meta-ն մեղադրվում է այն բանի համար, որ Facebook-ում և Instagram-ում չկան օգտատերերի համար հարմարավետ գործիքներ ապօրինի նյութերի մասին հաղորդելու համար՝ օրինակ՝ երեխաների նկատմամբ սեքսուալ բռնության տեսանկյունից արված բովանդակության կամ ահաբեկչության քարոզչության դեպքում։

Եվրահանձնաժողովից հայտնում են՝ բողոքների ընթացակարգերը չափազանց բարդ են և ունեն «դիզայնի մանիպուլյատիվ տարրեր», որոնք կարող են մարդկանց զերծ պահել բողոք ներկայացնելուց։ DSA-ի համաձայն՝ հարթակները պարտավոր են արագ ստուգել և հեռացնել ապօրինի բովանդակությունը՝ բողոքի ստացումից հետո։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն