Վարչապետը կարգալույծ քահանայի ձեռքից հաղորդություն ընդունեց ու հեռացավ Հովհաննավանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգալույծ քահանայի ձեռքից հաղորդություն ընդունեց, ինչպես հայտարարել էր նախօրոք․ «Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին», – ասել էր Փաշինյանը։

Վարչապետը պատարագից հետո Հովհաննավանքի տարածքից հեռացավ եկեղեցու զանգերի, ծափերի և «Նիկոլ» բացականչությունների ներքո։

Նշենք, որ այսօր Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) պատարագ է մատուցել։ Պատարագին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ստեփան Ասատրյանը մերժում է իր կարգալուծվելու որոշումը՝ այդ հարցում ունենալով վարչապետի աջակցությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ