Լուվրի կողոպուտի գործով երկու կասկածյալ է ձերբակալվել | azatutyun.am

azatutyun.am

Լուվրի թանգարանից զարդերի կողոպուտի մեջ կասկածվող երկու անձ է ձերբակալվել, Le Parisien թերթի հաղորդմամբ՝ փոխանցում է Ֆրանսիայի ոստիկանությունը:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Երկու կասկածյալներից մեկը պատրաստվում էր լքել երկիրը: Նա ձերբակալվել է Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում, իսկ մյուս կասկածյալը ձերբակալվել է Փարիզի հյուսիսում գտնվող Սեն-Սեն-Դենի արվարձանում։

Գողությունը տեղի է ունեցել նախորդ շաբաթ: Ֆրանսիայի կառավարությունից հայտնել էին, որ գողերը օգտագործել են ձգվող սանդուղք, պատուհանից ներխուժել են թանգարան, գողացել «անգին զարդեր» և մոտոցիկլետներով փախչել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն