Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր տնօրենի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գտնվող Աստվածաշնչի թանգարան։ Այս մասին տեղեկանում են դեսպանի Ֆեյսբուքի գրառումից:

«Վաշինգտոնի հրաշալի վայրերից մեկը՝ Աստվածաշնչի թանգարանը։ Գլխավոր տնօրեն դոկտոր Կառլոս Կամպոյի հետ քննարկել ենք համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ հնարավոր համատեղ ցուցահանդեսի կազմակերպման հարցերը։

Հանդիպմանը ներկա էր նաև Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, իմ լավ բարեկամ Մարկ Վլասիկը»,- գրել է դեսպանը՝ կից հրապարակելով լուսանկարներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն