Խորհրդարանում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկումն է: Ըստ Փաշինյանի՝ առաջին անգամ է, որ ՀՀ բյուջեն քննարկվում է խաղաղության պայմաններում:
Նրա խոսքով՝ այդ խաղաղությունն արդեն ունի կոնկրետ պարամետրեր, կոնկրետ վիճակագրություն՝ մասնավորապես հիշեցնելով, որ 1 տարի 8 ամիս է՝ սահմանին կրակոցներ չեն եղել:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքի հանումն է:
Ի պատասխան դրա՝ նա հայտարարեց. «Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով: Սա այս պահին միակ տարբերակն է, որ մենք հենց այսօր կարող ենք իրականացնել»,- 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նա նշեց, որ ճանապարհները մինչև Գորիս, Կոռնիձոր լավ վիճակում են: