Ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը. հակառակը Հայաստանը ետ գլորելն է ֆորպոստի տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրությունները ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի: ՀՀ ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը

Նրա խոսքով՝ սա առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը և նպատակն է ոչ միայն Կառավարության տեսակետից, այլև պատմական տեսակետից և բոլոր հնարավոր մյուս տեսակետներից:

«Առանցքային հարցադրումը հետևյալն է. ՀՀ ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը, հակառակը Հայաստանը ետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ: Խաղաղությանը տեր կանգնելով՝ ՀՀ ժողովուրդը տեր կկանգանի նաև իր անկախության նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը և, ես հիմա խուսափում եմ ասել՝ տեր կկանգնի իր ապագային, որովհետև ապագան հիմա է»,- հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց ՔՊ-ի՝ 2021թ. ընտրությունների «Ապագա կա» կարգախոսը՝ նշելով, որ «արդեն այդ ապագայում ապրում ենք»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ