ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «ՄԱԿ-ի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությանը և բարձր մակարդակի համաժողովին

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 25-26-ը Հանոյում (Վիետնամ) ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը մասնակցել է  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2024 թ. դեկտեմբերին ընդունված կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ՄԱԿ-ի շրջանակներում առաջին կոնվենցիայի՝ «ՄԱԿ-ի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությունը և բարձր մակարդակի համաժողովին:

Համաժողովը մեկնարկել է կոնվենցիայի ստորագրման արարողությամբ, որը պաշտոնապես ստորագրվել է շուրջ 64 պետության բարձրաստիճան ներկայացուցիչների՝  այդ թվում նաև ԵՄ և նրա անդամ 12 պետությունների կողմից:

Միջոցառման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդես է եկել ելույթով՝ առանձնանշելով ՄԱԿ կոնվենցիայի կարևորությունը և ՀՀ պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոնվենցիայի տեքստի բանակցման գործընթացում, որի շրջանակներում հայկական կողմն ընդգծել է մարդու իրավունքներին, միջազգային համագործակցության երաշխիքներին ու պայմաններին, ինչպես նաև կարողությունների զարգացմանը վերաբերող դրույթների ներառման կարևորությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ առաջիկայում ակնկալվում է ավարտին հասցնել կոնվենցիայի ստորագրման ՀՀ ներպետական ընթացակարգերը: Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության հանձնառությունը կոնվենցիայի ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերին նպաստելու առնչությամբ:

Համաժողովի ընթացքում լիագումար նստաշրջանին զուգահեռ կազմակերպվել են նաև մի շարք կլոր-սեղան քննարկումներ և հարակից միջոցառումներ, որոնց օրակարգը կենտրոնացել է մի շարք թեմաների, այդ թվում՝ ՄԱԿ կոնվենցիայի գործնական կիրառման հարցում միջազգային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման, միջազգային լավագույն փորձի փոխանակման, զարգացող պետություններին կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության տրամադրման, կանանց ու երեխաներին առցացն տիրույթում պաշտպանության և այլ առանցքային հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն