Ուկրաինան ՌԴ-ի ուղղությամբ շուրջ 200 ԱԹՍ է արձակել․ Մոսկվայի վրա ավելի քան 30 ԱԹՍ է խոցվել | factor.am

factor.am  Ռուսական ՀՕՊ ուժերը հոկտեմբերի 26-ի երեկոյցից մինչև 27-ի առավոտ ոչնչացրել են Մոսկվա թռչող առնվազն 34 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Հարձակման հետևանքով վնասների կամ տուժածների  մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Մոսկվայի  «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները գիշերը ժամանակավորապես փակվել են։ Առավոտյան սահմանափակումները վերացվել են։ Հարձակումներից տուժած այլ շրջանների օդանավակայաններ նույնպես փակվել են։

Astra տելեգրամ ալիքը նշում է, որ Նոր Մոսկվայի Կոմունարկա շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել, որից հետո անտառածածկ տարածքում ծուխ է երևացել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են 193 ուկրաինական անօդաչու թռչող սարք: 47 անօդաչու թռչող սարք հարձակվել է Բրյանսկի մարզի, 42-ը՝ Կալուգայի մարզի, իսկ 40-ը՝ Մոսկվայի մարզի վրա: Անօդաչուներ են նկատվել նաև 10 այլ շրջաններում, այդ թվում՝ Ուկրաինային սահմանակից բոլոր շրջաններում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն