ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է ջարդիչ կայանի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող չոր շաղախների արտադրությամբ զբաղվող «Բեստ ֆրենդս» ՍՊԸ-ում։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

«Պարզվել է, որ ընկերությունը գործունեության ընթացքում ջարդիչ կայանը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ ջարդիչ կայանի ապօրինի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն