Հրդեհի ահազանգ Սևան քաղաքում. կանխվել է հրդեհի տարածումը

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են՝ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 07:49-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղում գտնվող հյուրանոցային և ռեստորանային համալիրի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։19-ին, մարվել՝ 08։51-ին։ Այրվել է խոհանոցի կախովի առաստաղը՝ մասամբ (մոտ 48 քմ):

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանի մյուս հատվածներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն