Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել բյուջեի քննարկումներին | factor.am

factor.am ԱԺ-ում ընթանում են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որն անցնում է առանց լրագրողների ներկայության։ Այժմ զեկույցով հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դահլիճի դռների մոտ հսկողություն են իրականացնում ՊՊԾ ծառայողները, որոնք թույլ չեն տալիս անգամ մոտենալ դահլիճի միջանցքին։

Իշխանություններն ամեն անգամ պատճառաբանում են, թե դահլիճում տեղ չկա։ Սակայն, ուշագրավ է, որ նախկինում նույն դահլիճում լրագրողներին թույլ էին տալիս մանսկացել նախագծի քննարկմանը։

Ի դեպ, լրագրողներն արձանագրել են, որ դահլիճում դատարկ աթոռներ կան։ Այնուհանդերձ նշենք, որ բյուջեի նախագծի քննարկումը ուղիղ հեռարձակվում է, թե կառավարության, թե ԱԺ-ի յութուբյան էջերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ