Պետությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների համար 2026 թվականին կհատկացնի 55 մլրդ դրամ | armenpress.am

armenpress.am Հայաստանի կառավարությունը հաջորդ տարի 55 մլրդ դրամ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման և այլ կարիքների լուծման համար:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

«55 մլրդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների բնակապահովման ու այլ կարիքների, խնդիրների հասցեագրման համար»,-ասաց Փաշինյանը:

2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից շուրջ 120 հազար հայ տեղափոխվել են Հայաստան։ Հայաստանի կառավարությունը նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար իրականացնում է բնակապահովման, նրանց աշխատանքով ապահովելու և տարբեր այլ ծրագրեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ