Արարատ Միրզոյանը հուսով է, որ առաջիկայում Թուրքիայի հետ «շատ շոշափելի» ձեռքբերումներ կլինեն | civilnet.am

civilnet.am Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ շատ շոշափելի ձեռքբերումներ, պայմանավորվածություններ կլինեն։

«Մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի գործընկերների հետ՝ ամենաբարձր մակարդակով։ Հուսով եմ՝ առաջիկայում այս ուղղությամբ շատ շոշափելի ձեռքբերումներ, պայմանավորվածություններ ձեռք կբերենք»,- ասել է Միրզոյանը՝ 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կարող է առաջիկայում բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը:

Այսօր Փաշինյանը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ