Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հաղորդում են, որ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի արտադրական գործունեության՝ «Զավիկի ղարսի» կասեցումը։
«Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կրկնակի վերահսկողությունը ցույց է տվել, որ այստեղ վերացվել են նախորդիվ հայտնաբերված խախտումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ՍԱՏՄ «Զավիկի ղարսի» երեք մասնաճյուղի գործունեություն կասեցրել էր՝ նշելով, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։