Կաշառք առաջարկած վարորդին պարեկները ներկայացրել են Հակակոռուպցիոն կոմիտե

Հոկտեմբերի 23-ին ծառայություն իրականացնելիս` Վայոց ձորի մարզի պարեկները ժամը 9-ին Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցրել են «Ֆոտոն» մակնիշի մի բեռնատար, որի վարորդն ամրակապված չի եղել:

Վարչարարություն չիրականացնելու համար 51-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն