ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում. Միրզոյան | armenpress.am

armenpress.am Եվրամիության հետ Հայաստանի վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում:

Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում իր զեկույցում:

«Գործընթացը բավականին արագ է տեղի ունենում՝ ավելի, քան մի շարք այլ երկրների դեպքում է ընթացել: Եվ մենք, հուսով եմ, շատ մոտ ապագայում կտեսնենք գործողությունների համաձայնեցված պլանը, որից հետո արդեն ուղղակի պետք է կատարել այն աշխատանքները, որոնք մենք պետք է կատարենք, որ ունենանք վիզաների ազատականացումը»,-ասաց Միրզոյանը:

Հայաստանն ու Եվրամիությունը ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո ակտիվ ռեժիմով հանդիպումներ և տարբեր պաշտոնյաների  փոխայցելություններ են տեղի ունենում՝ գործընթացն առաջ մղելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ