Հրադադարի պլանը կպատրաստվի 7-10 օրից, բայց Պուտինը դժվար թե այն ընդունի․ Զելենսկի | factor.am

factor.am  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե ընդունի «Կամավորների կոալիցիայի» կողմից առաջարկված խաղաղության ծրագիրը։ Ըստ ՌԲԿ Ուկրաինայի՝ նա այս մասին հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում։

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ կոալիցիան մշակել է Ուկրաինայի համար խաղաղության ծրագիր։

«Մենք համատեղ մշակել ենք կոնկրետ ծրագիր մինչև տարեվերջի համար։ Առաջին հերթին՝ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ռուսական նավթն ու գազը հեռացնենք համաշխարհային շուկաներից։ Մենք բոլորին խրախուսում ենք կիրառել այս պատժամիջոցները և նվազեցնել կախվածությունը»,- ընդգծել էր նա։

Այդ ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու «կամավորների կոալիցիան» պետք է համատեղ աշխատեն Պուտինին հաղթելու և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Ըստ նրա՝ ծրագիրը պետք է լինի կարճ, առանց չափազանց շատ մանրամասների։

Նա ընդգծել է, որ սկեպտիկ է վերաբերվում, որ Պուտինը պատրաստ է ընդունել ցանկացած խաղաղության ծրագիր։

Զելենսկին Axios-ին նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր պատժամիջոցները կխաթարեն Ռուսաստանի ռազմական մեքենան, սակայն Ուկրաինային դեռևս անհրաժեշտ են հեռահար հրթիռներ՝ ստիպելու  Վլադիմիր Պուտինին խաղաղություն կնքել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն