ՇՄ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության ընթացքին և դրա հետագա զարգացման հնարավորություններին։

Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի վրա ազդեցության կարգավորման և ստանդարտացման, կայուն կառավարման տնտեսական գործիքների, կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման, քիմիական նյութերի և թափոնների կառավարման, պետական բնապահպանական վերահսկողության, շրջակա միջավայրի մոնիթորինգի, ինչպես նաև տեխնոլոգիական և նորարարական լուծումների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Քննարկվել են նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական գործընթացները։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկուստեք պատրաստակամություն՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և համատեղ ջանքերով նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն