ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17։37-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տիգրան Մեծի փողոցի թիվ 113 հասցեի մոտակայքում բախվել են Mercedes-Benz և VAZ մակնիշների ավտոմեքենաները․ վերջինից առկա է գազի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել  է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն մինչ VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն