Երևանի վարչական շրջաններում գազ չի լինի. հասցեներ

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09։30-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ․Հովսեփյան փողոցի թիվ 24/30, 24/33, 56/6, 56/7, 24/3, 24/2 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, 7-րդ փողոցի թիվ 116/4 բազմաբնակարան շենքի և հարակից առանձնատների, Դավիթ Բեկի փողոցի (մասնակի) առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Նույն նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական, Էմինեսկու, Ռադիշչևի 1-ին և 2-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու, Բաբայան, Ազատության, Վարշավյան, Ա․Տիգրանյան, Վրթանես Փափազյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն