Ճապոնիայի նորանշանակ վարչապետը Թրամփին կառաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի համար | azatutyun.am

azatutyun.am  Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Սանաե Տակաիչին մտադիր է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Այս մասին, ըստ Սպիտակ տան, հայտարարվել է այսօր Տոկիոյում ընթացող երկու առաջնորդների հանդիպման ժամանակ։

«Կարճ ժամանակում աշխարհը սկսեց ավելի շատ վայելել խաղաղությունը։ Ես անկեղծորեն հիացած ու ներշնչված եմ Ձեզանով, պարոն նախագահ», հայտարարել է Տակաիչին։

Թրամփն իր հերթին նշել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն բարձր է գնահատել Տակաիչիի առաջնորդական հատկանիշները։

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համաձայնագիր, որը հաստատում է «նոր ոսկե դարաշրջանը»՝ հիմնվելով այս տարվա սկզբին ստորագրված առկա առևտրային պայմանագրերի վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն