factor.am Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի նախագահների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական նիստում ներկայացվել են, այսպես կոչված, «տուժողների» և նրանց իրավահաջորդների ցուցմունքները, ինչից հետո դատական հետազոտվել են պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները։
Նշվում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբաններ Ջավիդ Ռզազադեն և Անար Մամեդովը տրամադրել են փաստաթղթերի մի մասը։ Բացի այդ, պաշտպանության կողմի միջնորդությամբ հրապարակվել են քրեական գործին կից քննչական փորձի արձանագրությունը և ադրբեջանական պետական լրատվական AZERTAC գործակալության կայքում հրապարակված հոդվածը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ ներկայացվել է, որ 1990 թվականին Արայիկ Հարությունյանn ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) պլանային տնտեսագիտության բաժին։ 1993 թվականին նա հեռացել է ինստիտուտից՝ Ստեփանակերտի համալսարան տեղափոխվելու պատճառով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում