3-ամյա Տիգրանին գտնելու որոնողական աշխատանքները շարունակվում են | factor.am

factor.am  Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում շարունակվում են կորած 3-ամյա Տիգրանին գտնելու որոնողական աշխատանքները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը:

«Նորությում չունենք, այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց ոչ մի հետք էլ չունենք։ Այլ բան չեմ կարող ասել»,- ասաց Դավիթ Գզողլյանը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Ոստիկանությունը և փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն