Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով | armenpress.am

armenpress.am Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով:

Այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Տիգրան Բարսեղյանին երեք խաղով որակազրկելու մասին ՈՒԵՖԱ-ն տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։

Բարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին հարվածելու համար։

Բարսեղյանը բաց կթողնի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ևս մեկ պաշտոնական հանդիպում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ