Իրավունքների երաշխավորումը ժողովրդավարական կյանքի պայման է. ՄԻՊ-ն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքներին վերաբերելի` համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

«Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել՝ նշելով. «Քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի հետ։ Բարձր եմ գնահատում նրա և նրա թիմի աշխատանքը։ Իրավունքների երաշխավորումը ժողովրդավարական կյանքի պայման է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն