Փաստաբանը Կոչուբաևի կալանքը վերացնելու խնդրանքով դիմել է գլխավոր դատախազին՝ պայմանավորված նրա կնոջ առողջական վիճակով

Ալեքսանդր Կոչուբաեւի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Հարգելի տիկին Վարդապետյան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից եւ վերացնել Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։

Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետեւանքի մասին, որն առաջացել է Կոչուբաեւի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»,- նշված է նամակի մեջ։

Հիշեցնենք՝ Կոռուբաևը կալանավորվել է հոկտեմբերի 17-ին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վարույթ նախաձեռնելու առիթը  Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումն է: Կոչուբաևն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն