tert.am Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն լրագրոողների հեր զրույցի ընթացքում շնորհակալություն հայտնեց կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանին կիրակի օրը Հովհաննավանքում մատուցած «պատարագի» համար, որին ինքը ևս մասնակցել էր։
Հարցին, թե ում են պատկանում Հովհաննավանքը՝ Մայր Աթոռի՞ն է պատկանում, թե՞ կառավարության հաշվեկռում է, Թովմասյանը պատասխանեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը, և Խորհրդային Միության փլուզումից հետո ընդունված օրենքներով, կարգերով, Հողային օրենսգրքով տրվել են համապատասխան իրավունքներ, այդ թվում՝ բոլորիս, բոլորի ընտանիքներին, ովքեր Խորհրդային Միության փլուզումից հետո ստացել են գյուղատնտեսական հողեր, ստացել են համապատասխան տնամերձ հողամասեր։
«Այո, բոլոր հողերը Խորհրդային Միության փլուզումից հետո եղել են Հայաստանի Հանրապետության սեփականություն, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը և օրենսդիր մարմինն է որոշել, թե հողերի բաշխումը ոնց է տեղի ունենալու։ Այդ թվում՝ Հովաննավանքը, ես կարող եմ ասել, որ Հովանավանքի և՛ շենքի, և՛ հողամասի վերաբերյալ եղել են կառավարության որոշումներ, և բացառապես այդ որոշումներն են հիմք հանդիսացել, որ այդ անշարժ գույքը փոխանցվել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դետալային չի հիշում՝ օգտագործմա՞ն իրավունք է փոխանցված, թե սեփականության:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և մասնավորապես Մայր աթոռի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանային, հայտարարել էր․ «Եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են Կառավարության հաշվեկշռում, եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Ես կարծում եմ, որ էնտեղ, որտեղ չկա հոգեւոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերեցների թե երեցֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք, կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ տեր Արամին եւ նրա նման քահանաներին բոլոր ձեւերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգեւոր կյանքը»:
Համաձայն Կադաստրի կոմիտեից «Հետքի» ձեռք բերած տեղեկանքի՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանն են պատկանում թե՛ Հովհաննավանքի հողամասը, թե՛ դրա վրա կառուցված շենք-շինությունները: ՀԱԵ-ի այս իրավունքը կադաստրի կողմից պետական գրանցում է ստացել ավելի քան 20 տարի առաջ՝ 2005-ի մարտի 25-ին։ ՀԱԵ-ն այս ամենը հավաստող ապացույց ունի՝ սեփականության վկայական կամ, Փաշինյանի ասած, «կադաստրի թուղթ»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում