Կոչուբաևի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանի դիմումը քննարկման փուլում է․ դատախազություն

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբան դիմումը դատախազությունում քննարկման փուլում է։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

«Փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը՝ բժշկական փաստաթղթերի հետ, քիչ առաջ է մուտքագրվել Դատախազությունում. դիմումը ներկայում գտնվում է քննարկման փուլում»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաեւի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ «Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի վերանցնելու խնդրանքով, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է»։

Ավելի ուշ՝ այս գրառումից մոտ 2 ժամ անց, Ալեքսանյանը գրել էր, որ Կոչուբաեւի կինը վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում է եւ գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս արձագանք չկա։

Հիշեցնենք՝ Կոռուբաևը կալանավորվել է հոկտեմբերի 17-ին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վարույթ նախաձեռնելու առիթը Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումն է: Կոչուբաևն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ