Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվել է բացակայելու արգելքով

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Այս մասին հայտնել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաեւի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ «Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի վերանցնելու խնդրանքով, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է»։

Հիշեցնենք՝ Կոչուբաևը կալանավորվել է հոկտեմբերի 17-ին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վարույթ նախաձեռնելու առիթը Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումն է: Կոչուբաևն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ