ԵՊՀ դասախոսը հայտնում է՝ հեռացվել է աշխատանքից դասախոսության ժամանակ ներկայացրած օրինակներից մեկի համար, ԵՊՀ-ից նշում են, որ պատճառը ոչ պատշաճ վարքագիծն է

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, իրավաբան Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ աշխատանքից հեռացվել է դասախոսության ժամանակ ներկայացրած օրինակներից մեկի համար։

Սահակ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է դասախոսության մի հատված, որտեղ ինքը ուսանողներին հստակ օրինակով բացատրելիս է եղել վիրավորանք և զրպարտությունն տերմինները։ 

«Նշել եմ, որ խոսքի ազատությունը սահամանափակվում է, երբ հասնում է դիմացինի արժանապատվության ոտնահարմանը, և այստեղ խնդիր կարող է առաջանալ կապված վիրավորանքի և զրպարտության հետ։ Եվ որպեսզի ուսանողների մոտ տպավորվի, ես նրանց օրինակներ եմ ներկայացրել։ Մասնավորապես սկսել եմ Scotch and Whiskey ֆիլմից, որտեղ մի դրվագ կա, երբ Սոս Ջանիբեկյանը իր զոհին, որին մարմնավորում է Ռաֆայել Երանոսյանը, ոչ միայն զրկած է լինում ազատ տեղաշարժման իրավունքից, այլ նաև նրան հետևյալ բառն է ասում. «ֆուցն»։ Ես ուսանողներին հարց եմ տալիս՝ հնչող բառը զրպարտչակա՞ն բնույթի արտահայտություն է, թե՞ վիրավորական բնույթի։ Ուսանողներն այդ պահին չեն կարողանում կողմնորոշվել և ճիշտ պատասխանել, ես մոտ 40 րոպեանոց դասախոսություն եմ նվիրում այս երկու հասկացությունների տարբերությանը։  Վերջում բոլորը միանշանակ հանգում են այն եզրակացության, որ սա վիրավորական բնույթի արտահայտություն է։ Ուսանողներից մեկը դասախոսությունը լսելու և հասկանալու փոխարեն զբաղվել է այլ անթույլատրելի գործունեությամբ։ Մասնավորապես՝ առանց ինձ հարցնելու, առանց իմ թույլտվությունը ստանալու ինձ գաղտնի նկարել է։ Նա, ըստ էության, խախտել է ոչ միայն իմ անձնական գաղտնիության իրավունքը, այլ նաև իմ հեղինակային իրավունքը, որովհետև իմ դասախոսությունը ամբողջական ներկայացնելու փոխարեն, միայն պատառիկ է ներկայացրել, որտեղ գրատախտակի վրա գրված է «խոսքի ազատություն, վիրավորանք և զրպարտություն, և այդ արտահայությունը», քանի որ հանգել ենք այն եզրակացությանը, որ դա վիրավորանք է»,–ասել է Մանուկյանը։

Մանուկյանը հայտնել է, որ ռեկտորն իրեն չի հրավիրել, բացատրություն չի պահանջել, այլ «շատ արագ, կայծակնային արագությամբ կազմակերպել է ազատելու գործընթացը»։ 

«Ինձ համար անակնկալ է իր մեկնաբանությունը, որ դա կապված է իմ աղջկա հետ։ Ես կարող եմ ունենալ խոսակցություն, դժգոհություն, գոհունակություն և դա արտահայտել որպես ծնող և որպես ԱԺ պատգամավոր, բայց ես ի՞նչ կապ ունեմ իր հեռացման հետ։ Իր գործողությունների մեջ թող մեղավորություն փնտրի, ոչ թե իմ կամ իմ աղջկա հետ կապված խնդիրներ տեսնի․ ես չեմ իրեն աշխատանքի ընդունել, ես չեմ իրեն հեռացնում, իր գործատուի հետ թող հարաբերությունները պարզի», – ասել է Մանավազյանը՝ նշելով, որ ինքը ռեկտորի հետ խոսակցություն չի ունեցել։

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Սահակ Մանուկյանը հալասարանից հեռացվել է ոչ պատշաճ վարքագծի պատճառով։

«ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար»,- նշել են համալսարանից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ