factor.am Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը, որը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աղաևը հիշեցրել է, որ վերջին դատական նիստում Ռուբեն Վարդանյանը միջնորդություն էր ներկայացրել փաստաբանից հրաժարվելու մասին, քանի որ դժգոհ է դատավարության ընթացքից։
Դատարանի որոշմամբ՝ իր փաստաբան Ավրահամ Բերմանից հրաժարվելու՝ Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է։ Դատավորը հայտարարել է, որ Փաստաբանական միության անդամ Էմիլ Բաբիշովը դարձել է Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբանը։
Ռուբեն Վարդանյանը չի առարկել Բաբիշովի նշանակման դեմ: Դատավարության մյուս մասնակիցները նույնպես նշել են, որ չեն առարկում փաստաբանի նշանակմանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում