Մոսկվան կխափանի Անդրկովկասի երկրները Ռուսաստանից անջատելու Արևմուտքի փորձերը․ Սերգեյ Լավրով

Արևմուտքը փորձում է անջատել Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանից՝ ստեղծելով սեփական համագործակցության կառույցներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն կազմակերպում են իրենց սեփական երկխոսությունները, փոխգործակցության կառույցները Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրների հետ։ Արևմուտքը փորձում է այդ կապերը օգտագործել ոչ թե փոխշահավետ համագործակցության, այլ այս երկրներին Ռուսաստանից հեռացնելու նպատակով։ Այդ միտումները մենք, անշուշտ, կխափանենք առկա բոլոր հնարավորություններով՝ դիվանագիտական, քաղաքական եւ տնտեսական միջոցներով», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լուսանկարը՝ Սոֆիա Սանդուրսկայա/ՏԱՍՍ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ