Վրաստանի իշխող կուսակցությունը պահանջում է արգելել երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը | factor.am

factor.am  Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանադրական հայց է ներկայացրել՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել երեք խոշորագույն ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների համար կոալիցիա» և «Հզոր Վրաստան – Լելո» կուսակցությունների գործունեությունը։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ընտրական շեմը հաղթահարել է չորս կուսակցություն։ Դրանցից երեքը բոյկոտում են խորհրդարանը՝ համարելով ընտրությունների արդյունքները կեղծված։

«Վրացական երազանքը» Սահմանադրական դատարան չի դիմել ընդդիմադիր միայն մեկ՝ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության դեմ, որը խորհրդարանական գործունեությունը սկսել է հոկտեմբերի 28-ին։

«Ապացույցները հաստատում են, որ համապատասխան քաղաքական կուսակցությունները գրեթե անընդհատ մերժում են գործող կառավարության և իշխող կուսակցության ներքին և արտաքին քաղաքականության լեգիտիմությունը, և, հետևաբար, դրանց սահմանադրականությունը։ Դրանով այս կուսակցությունները ընդունում են, որ կուսակցություններից մեկը՝ կամ իրենք, կամ իշխող կուսակցությունը, անխուսափելիորեն պետք է ճանաչվի հակասահմանադրական։ Մեր բողոքը ապացույցներ է ներկայացնում, որ այս քաղաքական ուժերը առաջնորդվում են հակասահմանադրական նպատակներով»,- հայտարարել է Պապուաշվիլին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն