ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Ուկրաինան առաջիկա ամիսներին 2 միլիարդ դոլարի օգնություն կստանա | armenpress.am

armenpress.am Առաջիկա ամիսներին Ուկրաինային որպես օգնություն կհատկացվի 2 միլիարդ դոլար: Այս մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։

«Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում մենք, հավանաբար, պետք է ևս 2 միլիարդ կամ ավելի դոլար հավաքենք։ Մենք ակնկալում ենք, որ դա կարվի շատ շուտով», – ասել է Ուիթաքերը։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը պարզաբանել է, որ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում, որը կդառնա «այդ ամենի յուրատեսակ ավարտը»։

Նա հավելել է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ն եվրոպական երկրների միջոցով Ուկրաինային կմատակարարի 12 կամ 15 միլիարդ դոլարի ամերիկյան զենք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ