ՌԴ-ում գիշերը խոցվել է 100 ԱԹՍ, 13 օդանավակայանների գործունեությունը դադարեցվել է | factor.am

factor.am  Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը ռուսական ՀՕՊ ուժերը Ռուսաստանի և բռնակցված Ղրիմի տարածքի վրա որսացել  և ոչնչացրել են ուկրաինական 100 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է Meduza-ն։

46 անօդաչու խոցվել է Բրյանսկի մարզի վրա, 12-ը՝ Կալուգայի մարզի, 8-ը՝ Բելգորոդի, 7-ը՝ Կրասնոդարի, 6-ական՝ Մոսկվայի մարզի և Օրյոլի մարզի, 4-ական՝ Ուլյանովսկի մարզի վրա, 3-ական՝ Ղրիմի և Մարի Էլ Հանրապետության, 2-ը՝ Ստավրոպոլի մարզի վրա և 1-ական՝ Կուրսկի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի վրա։ Ռոսավիացիայի տվյալներով՝ Սարատովի, Գելենջիկի, Պենզայի, Վլադիկավկազի, Գրոզնիի, Սամարայի, Կրասնոդարի, Ուլյանովսկի, Կազանի և Չեբոքսարի օդանավակայանները, ինչպես նաև Մոսկվայի Շերեմետևո, Ժուկովսկի և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը երեկոյան և գիշերը։

Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձել են հարձակվել Բուդյոնովսկի արդյունաբերական գոտու վրա: Նա ասել է, որ ՀՕՊ ուժերը չեզոքացրել են անօդաչու թռչող սարքերը, և հարձակումը «էական վնաս» չի պատճառել:

«Հաջողվել է խուսափել զոհերից կամ վնասից: Արտակարգ իրավիճակների ծառայությունները ներկայում աշխատում են այն տարածքում, որտեղ անօդաչու թռչող սարքերն ընկել են»,- հավելել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն