Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից 3-ը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են | 1lurer.am

1lurer.am  Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Կառույցից նշեցին, որ քննչական գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:

Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն