Դատարանը Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանին դատապարտեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման․ | factor.am

factor.am  Երևանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանն այսօր հրապարակեց նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի դատավճիռը՝ նրան դատապարտելով 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ըստ դատարան ուղարկված գործի՝ Ասատրյանը մեղադրվում է Արարատ Միրզոյանի սպանության փորձի մեջ, սակայն դատարանը հրապարակել է վերդիկտ՝ սպանության փորձի հոդվածը վերաորակելով ավելի մեղմ՝ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Նշենք, որ ըստ դատարան ուղարկված գործի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Թորգոմ Ասատրյանը, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ և դրանց ներսում կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նախ գնացել է ՀՀ կառավարության, իսկ այնուհետև՝ Ազգային ժողովի վարչական շենք:

ՀՀ ազգային ժողովի շենքում որոշակի ժամանակ մնալուց հետո՝ ժամը 03:25-ի սահմաններում Թորգոմ Ասատրյանը քայլել է դեպի Երևան քաղաքի Դեմիրճյան փողոց, որտեղ նկատելով, որ մի խումբ անձինք ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ են հասցնում ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ կապված վերջինիս պետական, քաղաքական գործունեության հետ, և այն դադարեցնելու նպատակով, խմբի անդամների հետ Արարատ Միրզոյանին ապօրինաբար կյանքից զրկելուն՝ սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ գործելով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ձեռնամուխ է եղել հանցավոր մտադրության իրագործմանը և նկատելով, որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները փորձում են դեպքի վայրից տեղափոխել Արարատ Միրզոյանին և կանխել ծանր հետևանքների առաջացումը, այդ հանգամանքը կանխելու և հանցավոր մտադրության կատարումը հեշտացնելու նպատակով, նախ բարձրացել է հարակից հատվածում կայանված սպիտակ գույնի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա և ոտքով մի քանի անգամ հարվածել է այդ պահին հիշյալ ավտոմեքենայի անմիջապես դիմացի հատվածում կանգնած, իր նկատմամբ բռնություն գործադրող անձանցով և վերջիններիս գործողությունները կանխող անվտանգության աշխատակիցներով շրջապատված Արարատ Միրզոյանին, որի հետևանքով վերջինս ընկել է գետնին:

Շարունակությունը՝ սզկբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն