Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կազմակերպելու փաստով վարույթ է հարուցվել | news.am

news.am Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կազմակերպելու փաստի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 221 հոդվածի հատկանիշներով՝ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ Վաղարշապատում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլի մեկնարկից 1 օր առաջ գյուղերից մեկում բարեգործական միջոցառում էր իրականացվել, որին մասնակցել էին իշխող ուժի ցուցակում ընդգրկված անձինք, այդ թվում՝ Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, որը ընտրություններին մասնակցում է ՔՊ կուսակցության ցուցակի առաջին համարով։ Բաժանվել էին նվերներ, մատուցվել սնունդ։

«Ականատես» դիտորդական կազմակերպությունը փաստի առնչությամբ հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից նյութերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ