«Պատրաստ ենք բացել մեր սահմանները, որ մեր բոլոր հարևանները կապվեն իրար հետ»․ Մարիա Կարապետյան | aravot.am

aravot.am  «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր ժամանակաշրջան բացեց երկխոսության համար»,- «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ ԽՎ) 12-րդ նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը նոր էջ բացեց համատեղ տեսլականի համար Հարավային Կովկասում․ «Օգոստոսի 8-ը ցույց տվեց, որ շարունակականությունը և հետևողականությունը, դիվանագիտությունը կարող են գերակայել հակամարտություններին։ Խաղաղությունը կարգուկանոն, հոգատարություն է պահանջում, նաև կամք։ Մենք այսօր ՀՀ-ում փորձում ենք սովորել ինչպես ապրել խաղաղության մեջ»։

Մարիա Կարապետյանը նաև հայտարարեց․ «ՀՀ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը բացելու իր տարածքը, որ մեր բոլոր հարևանները կապվեն մեկը մյուսի հետ։ Հարավային Կովկասը խաղաղության խաչմերուկ ենք դարձնելու»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն