Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելիս. ՆԳՆ

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելիս. հաճախ «անվճարը» կարող է թանկ արժենալ: Այս մասին զգուշացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները առանց ձեր գիտության կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն։

Ահա մի քանի պարզ քայլ, որոնք կարող են ձեզ պաշտպանել թվային այդպիսի վտանգներից.

Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց:

Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց:

Օգտվեք VPN ծառայություններից:

Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները:

Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը:

Հիշեք անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում:

Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն