Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա զոհ

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11։36-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին՝ «Դուռնալու» կոչվող հանդամասում, ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ UAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել անտառամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ վարորդը մահացել է։

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ UAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն