Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ

Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Սանդուին վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում արձանագրված հաղթանակի առիթով՝ մաղթելով նոր հաջողություններ Մոլդովայի ժողովրդավարական զարգացման օրակարգի առաջմղման գործում։

Նախագահ Սանդուն իր հերթին շնորհավորել է Վարչապետ Փաշինյանին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի համար։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան – Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխաջակցության կարևորությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սանդուն ընդգծել են շարունակական և կառուցողական երկխոսության կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն